Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգներում կալանք է դրվում Ռոման Աբրամովիչին պատկանող երկու օդանավերի վրա


Boeing 787 Dreamliner տեսակի օդանավ, արխիվ, Սիեթլ, Վաշինգտոնի նահանգ

CNBC հեռուստաընկերության փոխանցմամբ, Նյու Յորքի դաշնային դատավորը վավերացրել է ռուսաստանցի մեծահարուստ Ռոման Աբրամովիչին պատկանող երկու մասնավոր օդանավերի վրա կալանք սահմանելու ԱՄՆ-ի արդարադատության նախարարության հրամանագիրը:

CNBC-ի փոխանցմամբ, խոսքը Boeing 787-8 Dreamliner և Gulfstream G650ER օդանավերի մասին է: Համաձայն դատարանի տվյալների, Boeing-ը գտնվում է Դուբայում, իսկ Gulfstream-ը՝ Ռուսաստանում:

Աբրամովիչը ներառված չէ Ռուսաստանի նկատմամբ Միացյալ Նահանգների սահմանած պատժամիջոցների ցանկերում, բայց մարտ ամսին ֆինանսների նախարար Ջանեթ Ելենը չի բացառել դրա հնարավորությունը:

Մարտի 10-ին Աբրամովիչի նկատմամբ պատժամիջոցներ են սահմանել Մեծ Բրիտանիայի իշխանությունները, մարտի 15-ին էլ այդ քայլին Եվրամիությունն է դիմել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG