Մատչելիության հղումներ

Ջոնսոնի կուսակիցները վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց են սկսել


Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոն, արխիվ
Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոն, արխիվ

Մեծ Բրիտանիայի իշխող կուսակցության ավելի քան հինգ տասնյակ պատգամավորներ վարչապետ Բորիս Ջոնսոնին անվստահություն հայտնելու գործընթաց են սկսել, հարցը Պահպանողական կուսակցության խմբակցությունում քվեարկության կդրվի այսօր երեկոյան՝ Համայնքների պալատում։

Ջոնսոնի կուսակիցների այդ նախաձեռնության պատճառը համաճարակի օրերին ծագած սկանդալն է, երբ պարզվել է, որ խիստ լոքդաունի պայմաններում վարչապետը մի քանի անգամ խախտել է կարգը և մասնակցել ընկերական երեկույթի, արգելված հավաքույթները հիմնականում կազմակերպվել են Ջոնսոնի առանձնատանը։

Վարչապետի հրաժարականին հասնելու համար պահանջվում են խմբակցության անդամների մեծամասնության՝ առնվազն 180 պատգամավորների քվեները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG