Մատչելիության հղումներ

Մոսկվան հաստատում է՝ Լավրովի այցը Սերբիա չեղարկվել է


ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա, արխիվ
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա, արխիվ

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հաստատել է՝ Չեռնոգորիան, Հյուսիսային Մակեդոնիան և Բուլղարիան փակել են իրենց օդային տարածքը ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին տեղափոխող օդանավի համար, որն այսօր պետք է մեկներ Սերբիա։

«Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ երկրները փակել են իրենց օդային տարածքը՝ փակել են կապի ևս մեկ խողովակ», - La7 իտալական հեռուստաալիքի եթերում հայտարարել է Զախարովան։

Այսօր ակնկալվում է, որ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հանդես կգա հատուկ ուղերձով՝ դաշնակից Ռուսաստանի դիվանագիտության ղեկավարի այցի չեղարկման կապակցությամբ։

Սերբիան Եվրոպայի միակ երկիրն է, որը չի միացել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, թեև կողմ է քվեարկել ՄԱԿ-ի երեք բանաձևերին, որոնք դատապարտում են Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա:

XS
SM
MD
LG