Մատչելիության հղումներ

Զելենսկին հորդորում է գլոբալ հանգանականություն կատարել երկրի ենթակառուցվածքները վերկանագնելու համար


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր տեսկապով United 24 պլատֆորմը ներկայացրել է վաշինգտոնյան հավաքին՝ կոչ անլով հանգանակություն կատարել Ուկրաինայի ենթակառուցվածքները վերականգնելու համար։

«Ռուսական բանակն անողոք է։ Նրանք ոչ միայն փորձում են որքան հնարավոր է շատ մարդ սպանել, այլև ավիրել ապրելու համար անհրաժեշտ բոլոր ենթակառույցները՝ կամուրջներ և ճանապարհներ, տներ և հիվանդանոցներ, դպրոցներ ու գործարաններ։

«Ավերակներ, սա այն է, ինչ մնացել է ռուսներից։ Բայց մարդկանց պետք է ինչ-որ տեղ վերադառնալ՝ հենց հիմա, այսօր։ Այդ նպատակով եմ նախաձեռնել United 24 հատուկ հարթակը՝ ապացուցելու Ռուսաստանին, որ մենք կհաղթենք»,- ասել է Վլադիմիր Զելենսկին։

Անցած մայիսին Ուկրաինան հայտարարեց գլաբոլ այդ հարթակը ստեղծելու մասին, որին նվիրաբերած դրամական միջոցները ուղղվելու են ամենասուր հարցերի լուծմանը և Ուկրաինայի տնտեսության վերականգնմանը։

XS
SM
MD
LG