Մատչելիության հղումներ

Ռուսաստանն այսօր տիեզերք արձակած բեռնատար նավն անվանել է «Դոնբաս»


«Պրոգրես-ՄՍ-17» տեսակի բեռնատար հրթիռը, արխիվ, Բայկոնուր, Ղազախստան:

Ռուսաստանը տիեզերք է արձակել «Պրոգրես-ՄՍ-17» տեսակի բեռնատար հրթիռ, որը պետք է միջազգային տիեզերակայան հասցնի մոտ 1.5 տոննա գիտական սարքավորումներ, վառելիք, ջուր և անհրաժեշտ այլ պարագաներ:

Ռուսներն այս բեռանատար նավն անվանել են «Դոնբաս» և դրա վրա ռուսական եռագույնի կողքը պատկերել նաև Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ կազմավորումների դրոշները:

Նավի արձակումը տեղի է ունեցել Ուկրաինայի վրա Ռուսաստանի նախաձեռնած հարձակման ճիշտ 100-րդ օրը: Ռուսներն ասում են, թե այդ արձակումը նվիրում են Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդին:

Մոսկվան Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը ճանաչել է այս տարվա փետրվարի 22-ին: Այն ճանաչել են նաև Վրաստանից անջատված Աբխազիան և Հարավային Օսիան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG