Մատչելիության հղումներ

Բեռլինը կոչ է անում Թուրքիային Հունաստանի հետ հարաբերություններում ավելի զուսպ լինել


Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլց, արխիվ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլց, արխիվ

Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը կոչ է անում Թուրքիայի իշխանություններին Հունաստանի հետ հարաբերություններում զսպվածություն ցուցաբերել։

Գերմանական կառավարության ղեկավարի այս տեսակետն այսօր լրագրողներին է փոխանցել նրա մամուլի քարտուղարը, նշելով, որ հաշվի առնելով ներկայիս միջազգային իրադրությունը՝ «ՆԱՏՕ-ի բոլոր անդամները պետք է միասնաբար հանդես գան և զերծ մնան փոխադարձ սադրանքներից»։

«Հունաստանի օդային տարածքի խախտումն ու հունական կղզիների վրայով իրականացվող թռիչքները լավ երևույթներ չեն։ Կարծում ենք, որ նման քայլերն ապակառուցողական բնույթ ունեն և հակասում են դաշինքի ոգուն», - հայտարարել է Գերմանիայի կառավարության խոսնակը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG