Մատչելիության հղումներ

Կոնաշենկով․ «Ռուսական ավիացիայի գործողությունների հետևանքով ևս 140 ուկրաինացի զինծառայող է սպանվել»


Երեքշաբթի օրն ու անցած գիշեր Ռուսաստանի բանակի կողմից ձեռնարկված օդային հարվածների հետևանքով 140 ուկրաինացի զինծառայող է սպանվել։ Այսօր, ամենօրյա ճեպազրույցի ժամանակ, նման տեղեկություն է տարածել Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։

«Օպերատիվ-տակտիկական, բանակային և անօդաչու ավիացիայի կողմից վերջին մեկ օրում Ուկրաինայի բանակի կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կուտակման 61 շրջան է խոցվել։ Ոչնչացվել է 9 տանկ և հետևակի մարտական մեքենա, «Գրադ» կայանք, վեց հրանոթ և ականանետ։ Ոչնչացվել է նաև «Օսա» տեսակի մեկ զենիթա-հրթիռային համակարգ», - հայտարարում էր Կոնաշենկովը։

Կրեմլը Ուկրաինայում ռուսաստանցի զոհված զինվորների թվի մասին վերջին անգամ հայտնել է մարտի 25-ին։ Այդ օրը Կոնաշենկովն ասել էր, որ զոհվել է առնվազն 1351, և վիրավորվել է 3 հազար 825 ռուսաստանցի զինծառայող: Մինչդեռ, BBC ռադիոկայանի ռուսական ծառայության փոխանցմամբ, Ռուսաստանն Ուկրաինայում արդեն կորցրել է 3 հազար 52 զինծառայող:

XS
SM
MD
LG