Մատչելիության հղումներ

Մոսկվայում Դանիայի դեսպանատունը չի ընդունի դիմումներ վիզաների և բնակության թույլտվության համար


Դանիան հայտարարել է, որ Մոսկվայում իր դեսպանատունն այլևս չի ընդունի դիմումներ վիզաների և բնակության թույլտվության համար։

Դիվանագիտական առաքելությունը որպես պատճառ նշել է անձնակազմի պակասը՝ մայիսին պաշտոնական Մոսկվայի կողմից դեսպանատան չորս դիվանագետի և երեք այլ աշխատակցի արտաքսելուց հետո:

Դանիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ «անհնար է պահպանել ակտիվության սովորական մակարդակը», և ցանկանում են առաջնահերթություն տալ իրենց քաղաքացիներին օգնելուն։

Ըստ հաղորդագրության՝ որոշումը ժամանակավոր է, թեև չի նշվում, թե որքան ժամանակ է այն ուժի մեջ մնալու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG