Մատչելիության հղումներ

Ելցինի փեսան լքել է Կրեմլի խորհրդականի պաշտոնը


Վալենտին Յումաշև, արխիվ
Վալենտին Յումաշև, արխիվ

Ռուսաստանի նախկին նախագահ Բորիս Ելցինի փեսան՝ Վալենտին Յումաշևը, ով օգնել է Վլադիմիր Պուտինին իշխանության գալ, լքել է Կրեմլի խորհրդականի պաշտոնը, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։

Յումաշևը Ռուսաստանի նախագահի խորհրդականն էր կամավոր հիմունքներով, այսինքն՝ այդ աշխատանքի համար չէր վարձատրվում։ Նրա հեռանալը, ըստ Reuters-ի, խզում է Պուտինի վարչակազմի վերջին կապը Ելցինի ժամանակաշրջանի հետ, որը խորհրդանշում էր Ռուսաստանի ազատականությունն ու Արևմուտքի նկատմամբ բաց լինելը։

«Ելցին կենտրոնի» գործադիր տնօրենի առաջին տեղակալ Լյուդմիլա Տելենը Reuters-ին ասել է, որ Յումաշևը հրաժարական է տվել իր իսկ նախաձեռնությամբ։ Նա պաշտոնից ազատվել է դեռ ապրիլին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG