Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի ԱԳ նախարարի խոսքով՝ Փարիզը կանի ամեն ինչ Ուկրաինայում խաղաղության վերահաստատման համար


Ֆրանսիայի նորանշանակ արտգործնախարարի խոսքով՝ Փարիզը կանի ամեն ինչ Ուկրաինայում խաղաղության վերահաստատման համար։ Ֆրանսիական դիվանագիտության ղեկավար Քրիստին Կոլոնան այս մասին հայտարարել է Կիևի մերձակա Բուչա քաղաք կատարած այցի շրջանակներում։

«Մենք պետք է հստակորեն ասենք, որ նման բան երբեք չպետք է տեղի ունենար և սա երբեք չպետք է կրկնվի։ Ուկրաինացիների ցանկությունն է, որպեսզի խաղաղությունը շուտափույթ կերպով վերականգնվի, և Ֆրանսիան նրանց հետ համակարծիք է։ Մենք մեր բարեկամների, դաշնակիցների կողքին ենք և պետք է անենք ամեն հնարավորը խաղաղության վերահաստատման համար», - նշում էր ֆրանսիական ԱԳՆ խոսնակը։

Կոլոնան ֆրանսիացի ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, որ այցելում է Կիևի փետրվարի 24-ից՝ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG