Մատչելիության հղումներ

Կալիֆորնիայում բերման է ենթարկվել Նենսի Փելոսիի ամուսինը


ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսի, մայիս, 2022թ.
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսի, մայիս, 2022թ.

Շաբաթ երեկոյան Կալիֆորնիայի Նապա օկրուգում բերման է ենթարկվել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի 82-ամյա ամուսինը՝ Փոլ Փելոսին։

Ոստիկանական աղբյուրների փոխանցմամբ՝ Փելոսին ձերբակալվել է անսթափ վիճակում մեքենա վարելու համար։ «Նրա արյան մեջ 0,08 պրոմիլե ալկոհոլ է հայտնաբերվել», - հաղորդում է Associated Press գործակալությունը՝ փոխանցելով, որ Ներկայացուցիչների տան խոսնակի ամուսինն ազատ է արձակվել 5 հազար դոլար գրավի դիմաց։ Ակնկալվում է, որ առաջիկայում նրան անսթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու պաշտոնական մեղադրանք կառաջադրվի։

Կոնգրեսի ստորին պալատի խոսնակի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ Նենսի Փելոսին անձնական կյանքին վերաբերող մեկնաբանություններով հանդես չի գա։

Նենսի և Փոլ Փելոսիներն ամուսնացել են 1963 թվականին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG