Մատչելիության հղումներ

Մադրիդի «Ռեալը»՝ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի գավաթակիր


«Լիվերպուլի» դեմ խաղում «Ռեալի» գոլի հեղինակ, բրազիլացի Վինիշիուս Ժունիորը, Փարիզ, 28 մայիսի, 2022թ.
«Լիվերպուլի» դեմ խաղում «Ռեալի» գոլի հեղինակ, բրազիլացի Վինիշիուս Ժունիորը, Փարիզ, 28 մայիսի, 2022թ.

Մայիսի 28-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում տեղի է ունեցել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը: Եվրոպական ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցանակի համար պայքարել են Մադրիդի «Ռեալը» և Լիվերպուլի նույնանուն թիմը:

Խաղն ավարտվել է «Ռեալի» հաղթանակով 1-0 հաշվով, միակ գոլի հեղինակը բրազիլացի Վինիշիուս Ժունիորն է (Կրտսերը):

Հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել «Ռեալի» բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան:

«Ռեալն» իր պատմության ընթացքում 14-րդ անգամ է վաստակել Հին մայրցամաքի ամենակարևոր տիտղոսը, ինչը եվրոպական ֆուտբոլում բացարձակ նվաճում է:

«Ռեալի» իտալացի մարզիչ Կարլո Անչելոտին էլ յուրօրինակ ռեկորդ է սահմանել` չորս անգամ շահելով ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի գավաթը. երկու անգամ «Միլանի» և երկու անգամ «Ռեալի» հետ:

Այս եզրափակիչ հանդիպումը պետք է տեղի ունենար Սանկտ Պետերբուրգում, սակայն ՈւԵՖԱ-ն այս տարվա փետրվարի 25-ին՝ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման հաջորդ օրը, վճռել է խաղը չանցկացնել Ռուսաստանում, ինչից հետո Ֆրանսիայի կառավարությունը ներկայացրել է այն Փարիզ տեղափոխելու առաջարկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG