Մատչելիության հղումներ

Կրակոցներ Թբիլիսիի կենտրոնում. ոստիկանությունը փնտրում է հարձակվողներին


Վրաստան - Մայրաքաղաք Թբիլիսիի Վակե թաղամասը, արխիվ
Վրաստան - Մայրաքաղաք Թբիլիսիի Վակե թաղամասը, արխիվ

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննում է ուրբաթ օրը Թբիլիսիի կենտրոնում հնչած կրակոցները։

Հաղորդվում է, որ Վակե թաղամասում դիմակավորված երկու անձ՝ մոպեդով, կրակ են բացել երկու տղամարդու ուղղությամբ։ Տուժածները տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Լրատվամիջոցներին հարձակման դրդապատճառների մասին ոչինչ հայտնի չէ:

«Պիրվելի» հեռուստաընկերությունը ենթադրում է, որ ոստիկանությանը դեռ չի հաջողվել պարզել հարձակվողների ինքնությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG