Մատչելիության հղումներ

Զելենսկի. «Դադարեցրեք խաղերը և իսկական պատժամիջոցներ սահմանեք Ռուսաստանի նկատմամբ»


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Կիև, 26 մայիսի, 2022թ.

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Արևմուտքին կոչ է անում «դադարեցնել խաղերը և այս անիմաստ պատերազմին վերջ տալու համար իսկական պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ:

Այդ մասին Զելենսկին ասել է երեկ Խարկովի հրետակոծումից հետո, որի հետևանքով առնվազն 9 խաղաղ բնակիչ է զոհվել, կան տասնյակ վիրավորներ:

Զելենսկին Արևմուտքին դատապարտել է Մոսկվայի հարցում միասնության պակասի համար:

Եվրամիությունն աստիճանաբար շարժվում է ռուսական նավթից հրաժարվելու ուղղությամբ, սակայն որևէ վերջնական վճռի համար անհրաժեշտ է բոլորի համաձայնությունը, մինչդեռ, որոշ երկրներ ու հատկապես Հունգարիան առարկություններ ունեն:

«Ընդամենը տեսեք, թե ինչ է կատարվում, ինչքա՞ն ժամանակ է պետք, որ Եվրամիությունը հաստատի պատժամիջոցների 6-րդ փաթեթը: Ռուսաստանն օրական միլիարդ եվրո է վաստակում էներգակիրների համար: Ես, իհարկե, երախտապարտ եմ մեր այն բարեկամներին, ովքեր առաջ են տանում պատժամիջոցների գաղափարը, բայց որտեղի՞ց են ուժ վերցնում սանկցիան արգելափակողները, ո՞վ է նրանց թույլ տալիս դա անել», - ասել է վրդովված Զելենսկին:

XS
SM
MD
LG