Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը բանակցություններ է վարում Կիևի հետ իրավիճակի սրման վտանգի շուրջ


ԱՄՆ պաշտպանության նախարարության շենքը՝ Պենտագոնը, արխիվ
ԱՄՆ պաշտպանության նախարարության շենքը՝ Պենտագոնը, արխիվ

Մինչ Միացյալ Նահանգները և դաշնակիցները Ուկրաինային ավելի ու ավելի ժամանակակից սպառազինություն են մատակարարում, Վաշինգտոնը բանակցություններ է վարում Կիևի հետ իրավիճակի սրման վտանգի շուրջ, եթե ուկրաինական ռազմական հարվածները հասնեն Ռուսաստանի խորքեր: Երեկ այս մասին հաղորդել է Reuters լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաներին և դիվանագիտական աղբյուրները:

Անդրկուլիսային քննարկումները, որոնք խիստ զգայուն են, և նախկինում դրանց մասին չի հաղորդվել, հստակ աշխարհագրական սահմանափակումներ չեն դնում ուկրաինական ուժերին մատակարարվող զենքի օգտագործման համար։

«Մենք անհանգստացած ենք էսկալացիայով, բայց, այնուամենայնիվ, չենք ցանկանում աշխարհագրական սահմանափակումներ դնել կամ նրանց ձեռքերը շատ կապել», - ասել է ամերիկյան վարչակազմի պաշտոնյան՝ անանուն մնալու պայմանով:

XS
SM
MD
LG