Մատչելիության հղումներ

Փհենյանի հրթիռների արձակմանը հաջորդեցին ԱՄՆ-ի և Ճապոնիայի օդուժի թռիչքները


ԱՄՆ ռազմաօդային ուժերի F-15 ռազմական կործանիչ, արխիվ
ԱՄՆ ռազմաօդային ուժերի F-15 ռազմական կործանիչ, արխիվ

Ամերիկացի զինվորականերն ու Ճապոնիայի ինքնապաշտպանական ուժերն այսօր կործանիչների թռիչքներ են կատարել Ճապոնական ծովի վրայով։

Օդուժի համատեղ զորավարժությունը հաջորդում է Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռների վերջին արձարկումներին, երբ Փհենյանը երեք հրթիռ էր արձակել Ճապոնիան և Կորեական թերակղզին բաժանող Ճապոնական ծովի ուղղությամբ։

Հյուսիսային Կորեան երեք հթիռ էր արձակել Տոկիոյից ԱՄՆ-ի նախագահի հեռանալուց մի քանի ժամ անց։ Ջո Բայդենը Տոկիոյում հանդիպել էր Ճապոնիայի, Հնդկաստանի և Ավստրալիայի առաջնորդներին։

Այսօր Ճապոնիայի ավիաբազայից օդ են բարձրացել F-16 և F-15 ռազմական ութ կործանիչներ։ Ամերիկացի զինվորականների մամուլի հաղորդագրությունում նշված է, որ «զորավարժությունը ցուցադրում է համատեղ հնարավորությունը՝ զսպելու և դիմակայելու տարածաշրջանային սպառնալիքները»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG