Մատչելիության հղումներ

Թբիլիսին Բրյուսելից հստակություն է պահանջում


Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ երկիրը սպասում է Եվրամիությանն իր դիմումի վերաբերյալ հստակ պատասխանի։

«Մենք ցանկանում ենք տեսնել ԵՄ գործողություններն արդեն այսօր: Աշխարհը փոխվել է. այն, ինչ կատարվում է Ուկրաինայում, մարտահրավեր է ողջ եվրոպական անվտանգության ճարտարապետության համար»,- ելույթ ունենալով Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում՝ հայտարարել է Ղարիբաշվիլին՝ շարունակելով․ «Հարցը հետևյալն է՝ մենք մեր ժողովրդին ասում ենք, որ Վրաստանը ստանում է խորհրդանշական, քաղաքական հռչակագի՞ր, թե՞ պետք է ասել, որ հիմա հարմար ժամանակը չէ»։

Վրաստանը Եվրամիության անդամակցության հայտ է ներկայացրել մարտի 3-ին՝ Ուկրաինայից հետո և սպասում է դաշինքի պատասխանին։

XS
SM
MD
LG