Մատչելիության հղումներ

Թեդրոս Գեբրեյեսուսը ևս հինգ տարի կղեկավարի ԱՀԿ-ն


ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուս, արխիվ
ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուս, արխիվ

Եթովպացի դիվանագետ Թեդրոս Գեբրեյեսուսը երկրորդ անգամ հնգամյա ժամկետով ընտրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրենի պաշտոնում։ Նրա թեկնածությանը կողմ են քվեարկել կառույցի 160 անդամ երկրներից 155-ը։ Այդ պաշտոնի համար միայն 57-ամյա Գեբրեյեսուսի թեկնածությունն էր առաջադրված։

2017 թվականին Թեդրոս Գեբրեյեսուսը դարձավ ԱՀԿ-ն գլխավորող առաջին աֆրիկացին, նրա պաշտոնավարումն ուղեկցվեց COVID-19-ի դեմ պայքարի բարդ շրջանով։

Աշխարհի բազմաթիվ երկրներ համավարակի համար ԱՀԿ-ին և այդ կառույցի ղեկավարությանն են քննադատել և մեղադրել՝ մասնավորապես պնդել, որ ՄԱԿ-ին կից առողջապահական կառույցը դանդաղկոտություն է դրսևորել հիվանդության տարածումը կանխելու գործում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG