Մատչելիության հղումներ

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ի մասնակից Ռովշան Ասկերովը հեռակա կալանավորվել է


Մոսկովյան դատարանը հեռակա կալանավորել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստահաղորդման երկարամյա մասնակիցներից մեկին՝ լրագրող Ռովշան Ասկերովին ազգային դավաճանության գործով։ Քրեական գործի հարուցման պատճառը Ասկերովի ֆեյսբուքյան գրառումն է, որում նա վիրավորական արտահայտություններ է հնչեցրել խորհրդային զորահրամանատար, մարշալ Գեորգի Ժուկովի հասցեին։

Ասկերովը Ժուկովին, մասնավորաբար, «ստաժավոր թալանչի» է անվանել՝ պնդելով, որ նա Երկրորդ համաշխարհայինի ընթացքում «Գերմանիայում դիակապտությամբ էր զբաղված»։

Լրագրողին սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում։ Դեռևս մարտ ամսին Ասկերովը մեկնել է Բաքու, նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարված։ Ռովշան Ասկերովն աշխատել է մի շարք ռուսաստանյան լրատվամիջոցներում, 2009 թվականից զբաղեցնում է Մոսկվայում լույս տեսնող «Բաքու» ամսագրի PR տնօրենի պաշտոնը։ Ամսագրի գլխավոր խմբագիրն է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դուստրը՝ Լեյլա Ալիևան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG