Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի և այլ երկրների պատվիրակությունները ռուսաստանցի ներկայացուցչի ելույթի ժամանակ ի նշան բողոքի լքել են APEC-ի նիստը


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցում է Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) գագաթնաժողովին, արխիվ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցում է Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) գագաթնաժողովին, արխիվ

Միացյալ Նահանգների և մի շարք այլ երկրների ներկայացուցիչները այսօր Բանգկոկում լքել են Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի առևտրի նախարարների նիստը (APEC)՝ ի նշան բողոքի Ուկրաինա ռուսական ներխուժման դեմ։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով նիստին ներկա պաշտոնական անձանց։

Թայլանդի կառավարության երկու ներկայացուցիչների և երկու օտարերկրյա դիվանագետների խոսքով՝ Կանադայի, Նոր Զելանդիայի, Ճապոնիայի և Ավստրալիայի պատվիրակությունների անդամները հետևելով իրենց ամերիկացի գործընկերներին Ռուսաստանի ներկայացուցչի ելույթի ժամանակ լքել են դահլիճը։

Մեկ այլ դիվանագետ, Reuters-ի հետ զրույցում նշել է, որ բողոքի ակցիան կազմակերպած հինգ երկրները պնդում են, որպեսզի Մոսկվայի դեմ ավելի կոշտ արտահայտություններ ներառվեն նիստի ավարտին ակնկալվող վերջնական հայտարարության մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG