Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը՝ այդ թվում որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր պատրաստ է օգնել հայ-ադրբեջանական երկխոսությանը


Վաշինգտոնը պատրաստ է օգնել Հայաստանին ու Ադրբեջանին հարաբերությունների կարգավորման գործում, այդ թվում` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը` անդրադառնալով վաղը Բրյուսելում Եվրամիության ղեկավարության միջնորդությամբ նախատեսված Փաշինյան-Ալիև հանդիպմանը։

«Կողմերին հաստատակամորեն հորդորում ենք շարունակել երկխոսությունը և ակտիվացնել դիվանագիտական ներգրավվածությունը՝ օգտվելու գոյություն ունեցող փոխգործակցության մեխանիզմներից, ձգտելու գտնել համապարփակ լուծումներ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրա հետևանքով առաջացած բոլոր կարևոր հարցերի առնչությամբ, ինչպես նաև կարգավորել հարաբերությունները համապարփակ խաղաղության համաձայնագրի կնքման միջոցով», - երեկ ուշ երեկոյան լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ամերիկյան դիվանագիտական գերատեսչության խոսնակը։

ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը հավելել է՝ Վաշինգտոնը պատրաստ է աջակցել այդ գործընթացին։ «Մենք շարունակում ենք պատրաստ լինել՝ աջակցելու Հայաստանին և Ադրբեջանին, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր», - հայտարարել է Փրայսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG