Մատչելիության հղումներ

Հայկական կողմը որևէ հանդիպում չի չեղարկել և չի մերժել. ԱԳՆ խոսնակն արձագանքում է Ալիևի հայտարարությանը


Հայկական կողմը որևէ հանդիպում չի չեղարկել և չի մերժել, հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահի՝ սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի աշխատանքների մասին հայտարարություններին:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Երևանը երկու անգամ չեղարկել է համաձայնեցված հանդիպումները սահմանազատման ու սահմանի անվտանգության հարցով։ Պաշտոնական Երևանի այդ քայլը Ադրբեջանի առաջնորդն անպատասխանատու է որակել։

«Հենց Հայաստանի արտգործնախարարությունն էր առաջարկել առաջին հանդիպումն անցկացնել սահմանների հարցով։ Ադրբեջանն ընդունել էր այդ առաջարկը, և մենք պատրաստ էինք պատվիրակություն ուղարկել։ Սակայն վերջին օրը՝ ապրիլի 29-ին, Հայաստանը չեղյալ է հայտարարել արդեն համաձայնեցված հանդիպումը։ Սա շատ հիասթափեցնող է: Է՛լ ավելի հիասթափեցնող է, որ Հայաստանը մերժեց նաև մայիսի 7-11-ը սահմանին նոր հանդիպում անցկացնելու նախնական առաջարկը», - պնդել է Ադրբեջանի նախագահը։

Ընդգծելով, որ հայկական կողմը «շարունակում է հավատարիմ մնալ ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչմանը»՝ ՀՀ ԱԳՆ խոսնակը նշել է. «Հայկական կողմը որևէ հանդիպում չի չեղարկել և չի մերժել: Երկու երկրների ղեկավարների՝ Սոչիում և Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում հայկական կողմը շարունակում է պատրաստակամ լինել հանձնաժողովների աշխատանքների մեկնարկը տալու համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG