Մատչելիության հղումներ

Պետդումայի մի խումբ պատգամավորներ մանկական և երիտասարդական նոր շարժում ստեղծելու օրինագիծ են ներկայացրել


Լենինի անվան Համամիութենական պիոներական կազմակերպության՝ ԽՍՀՄ ամենամեծ մանկական կազմակերպության 100-ամյակի օրը Պետդումայի մի խումբ պատգամավորներ խորհրդարանի ստորին պալատ են ներկայացրել օրինագիծ՝ Ռուսաստանում մանկական և երիտասարդական նոր շարժում ստեղծելու վերաբերյալ։

Ռուսական աղբյուրների համաձայն, այն կկոչվի «Մեծ ընդմիջում»։

Օրենքի նախագծի համաձայն, շարժմանը անդամակցությունը լինելու է կամավոր սկզբունքով, կարող են միանալ վեց տարեկան աշակերտներից մինչև քոլեջի ուսանողներ։

Շարժման նպատակներից են, ինչպես նշվում է, «երեխաների և երիտասարդների շահերից ելնելով պետական քաղաքականության իրականացմանը նպաստելը», նրանց զարգացման և ինքնադրսևորման հնարավորությունների ստեղծումը, ինչպես նաև «հասարակության մեջ լիարժեք կյանքի» նախապատրաստումը։

Լենինի անվան Համամիութենական պիոներական կազմակերպությունը ստեղծվել է 1922 թվականի մայիսի 19-ին։ Մինչև 1924 թվականը պիոներական կազմակերպությունը կրում էր «Սպարտակ» անունը, սակայն Լենինի մահից հետո ստացավ նրա անունը։

ԽՍՀՄ-ում պիոներական կազմակերպության գոյության ողջ ընթացքում նրա շարքերով անցել է ավելի քան 210 միլիոն մարդ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG