Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Վահագն Խաչատրյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ:
Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ, նիստի ընթացքում քննարկվել են ԱԽ իրավասությունների տիրույթին վերաբերող ընթացիկ հարցեր:
Բացի Անվտանգության խորհրդի անդամներից՝ նիստին մասնակցել են նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը:
Ստույգ մանրամասներ ԱԽ նիստից չեն հաղորդվում։