Մատչելիության հղումներ

Ուկրաինան հացահատիկ կարող է արտահանել Լեհաստանի տարածքով. լեհ նախարար


Լեհաստանի գյուղատնտեսության նախարարն ասել է, որ ուկրաինական հացահատիկի արտահանումը կարող է անցնել Լեհաստանի տարածքով, քանի դեռ Ռուսաստանը խոչընդոտում է դրա արտահանումը սևծովյան նավահանգիստներով։

Հենրիկ Կովալչիկը, ով նաև փոխվարչապետ է, այդ մասին հայտարարել է Վարշավայում՝ ԱՄՆ-ի, Ուկրաինայի գյուղատնտեսության նախարարների և Եվրամիության գյուղատնտեսության հանձնաժողովի ղեկավարի ներկայությամբ։

Ուկրաինայի հացահատիկի արտահանումը խաթարվել է, ինչը կարող է սրել պարենի պակասը, սովը և գնաճն ամբողջ աշխարհում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG