Մատչելիության հղումներ

Բերման ենթարկվածների թիվը հասավ 414-ի


Ոստիկանները բերման են ենթարկում փողոցը փակած քաղաքացուն, 17-ը մայիսի, 2022թ․

Անհնազանդության ակցիաներից բերման ենթարկվածների թիվը հասավ 414-ի, ավելի վաղ Ոստիկանությունը հայտնել էր 286 բերման ենթարկվածների մասին։

Վաղ առավոտից ընդդիմադիրները շարունակում են բողոքի անհնազանդության ակցիաները։ Նրանք պարբերաբար խմբերով փողոցներ են փակում։

Առավոտից իրավիճակը լարված էր, մասնավորապես, Կասկադի հատվածում, Խորենացի և Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկում, Նոր Նորքում։

Նոր Նորքում ակցիան գլխավորում էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։ Ոստիկանները նրան ևս փորձում էին բերման ենթարկել, սակայն բաց թողեցին՝ տեղեկանալով, որ պատգամավոր է։

Խորհրդարանական ընդդիմությունն արդեն 17-րդ օրն է՝ փողոցում պայքարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար։ Նրանք պայքարը սկսել են Արցախի կարգավիճակի նշաձողը իջեցնելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո՝ պնդելով, թե Փաշինյանի կառավարությունը մտադիր է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։

XS
SM
MD
LG