Մատչելիության հղումներ

Հյուսիսային Կորեայում Covid-19-ի համաճարակը թափ է հավաքում


Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չոն Ունը խստորեն քննադատել է երկրի առողջապահական համակարգի ղեկավարներին՝ հակահամաճարակային պայքարն արդյունավետորեն չկազմակերպելու համար։ Այս մասին Հյուսիսային Կորեայի ղեկավարը հայտարարել է երկրի իշխող Աշխատավորական կուսակցության քաղբյուրոյի այսօր կայացած նիստի ժամանակ։

Կիմը նաև հրահանգել է երկրի Զինված ուժերին ներգրավվել համաճարակի դեպ պայքարում՝ նախևառաջ մայրաքաղաք Փհենյանում։ Պաշտոնական տեղեկությունների համաձայն` շուրջ երկու տարի երկրի տարածքում Covid-19-ի դեպքերի բացակայության մասին հայտարարող Հյուսիսային Կորեայում գրիպի ախտանիշերով հիվանդության առաջին դեպքերը արձանագրվել են ապրիլի վերջին։

Հյուսիսկորեական պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ` այս պահին շուրջ կես միլիոն մարդ կարանտինում է գտնվում, 50-ը մահացել են։ Պետական լրատվամիջոցները, սակայն, չեն հստակեցնում, թե մահերից քանիսի պատճառն է Covid-19-ը, իսկ քանիսինը` գրիպի համաճարակը, որի մասին երկրի իշխանությունները ևս ահազանգում են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG