Մատչելիության հղումներ

Ոստիկանները կանգնեցրին ավտոերթը, 32 մարդ բերման է ենթարկվել


Այսօր առավոտյան Աշտարակից մեկնարկած ավտոերթը Երևանի «Հրազդան» մարզադաշտի մոտ կանգնեցվեց ոստիկանության կողմից, գրեթե բոլոր մասնակիցներին բերման ենթարկեցին:

Դեռևս որևէ պարզաբանում չկա, թե ինչու, բայց ավտոերթի ընթացքում իրավապահներն անընդհատ կոչ էին անում բացել ճանապարհի մի հատվածը և չխանգարել երթևեկությանը: Երթի մասնակիցները դա չարեցին, ինչն էլ, ըստ էության, պատճառ դարձավ նման գործողությունների:

Մեքենաները քարշակով տարածքից տարհանվում են, երթևեկությունը վերականգնվում է:

Քիչ ավելի ուշ Ոստիկանությունից «Ազատությանը» հայտնեցին, որ ավտոերթից բերման է ենթարկվել 21 քաղաքացի:

Կեսօրին մոտ էլ Ոստիկանությունը հաղորդեց, որ բերման ենթարկվածների թիվը հասել է 32-ի:

XS
SM
MD
LG