Մատչելիության հղումներ

«Եվրատեսիլ-2022» երգի մրցույթում հաղթեց Ուկրաինան


Իտալիայի Թուրին քաղաքում երեկ կայացած «Եվրատեսիլ-2022» մրցույթում հաղթեց Ուկրաինան` Kalush Orchestra-ն` իր «Stefania» երգով:

Երկրորդ տեղը զբաղեցրեց Միացյալ Թագավորությունը, երրորդն` Իսպանիան:

Քվեարկության արդյունքում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինը զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը, նա հանդես էր գալիս «Snap» երգով և վաստակեց 61 միավոր:

Իսկ Հայաստանը 12 միավորը շնորհեց Իսպանիային:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG