Մատչելիության հղումներ

«Ձեռնաշղթաներով բաժին՝ կնոջս ձեռքը բռնելու համար»․ Թուրքմենստանում հանրային վայրերից բերման են ենթարկում զույգերին


Տեսարան Աշխաբադից
Տեսարան Աշխաբադից

Թուրքմենստանում ոստիկանությունը բերման է ենթարկում հանրային վայրերում սիրային կապը չթաքցնող զույգերին, օրինակ, նրանց, ովքեր իրար ձեռք են բռնած կամ միասին նստած են նստարանին։

Տասնյակ բերման ենթարկվածների մասին հայտնի է դարձել «Ազատություն» ռադիոկայանի թուրքմենական ծառայությանը։

Թուրքմենական Մարը քաղաքում ձերբակալության մասին լրագրողներին պատմել է տեղի բնակիչներից մեկը։ Վերջինս, ինչպես նշել է, հանրային վայրում կնոջ ձեռքից բռնելու համար ձեռնաշղթաներով ոստիկանական բաժին է տարվել։

«Կնոջս հետ տնից դուրս ենք եկել։ Մեզ մոտ է կանգնել ոստիկանական մեքենա, աշխատակիցները ինձ ու կնոջս ասել են, որ մենք պետք է մեքենա նստենք և գնանք բացատրություններ տալու», - պատմել է «Ազատության» թուրքմենական ծառայության զրուցակիցը՝ անանուն մնալու պայմանով։

«Մեզ հարցաքննել են առանձին սենյակներում», - շարունակել է նա և հավելել, որ ոստիկանների պահանջով ներկայացրել է ամուսնության վկայականը և, չնայած այդ հանգամանքին, իրավապահները ստիպել են թուրքմենական ավանդական արժեքների մասին դասախոսություն լսել։

Աղբյուրի փոխանցմամբ, նույն պահին ոստիկանական բաժանմունքում «նույն հանցագործության» համար բերման ենթարկված այլ զույգեր ևս կային:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG