Մատչելիության հղումներ

Ռուսաստանի էկոնոմիկայի համար հիմնական մարտահրավերներն են մատակարարումների խափանումը և ներկրման շեշտակի անկումը


Ռուսաստանի էկոնոմիկայի նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը, արխիվ:

Ռուսաստանի դաշնության էկոնոմիկայի նախարար Մաքսիմ Ռեշետնիկովն այսօր մասնակցել է տնտեսական հարցերին նվիրված հեռավար համաժողովին, որը վարել է նախագահ Վլադիմիր Պուտինը և խոսել է արևմտյան պատժամիջոցների ազդեցության մասին:

«Հիմնական մարտահրավերներն են մատակարարումների ցանցի խափանումը և ներկրման շեշտակի անկումը: Ընկերություններն ունեն աշխատանքային կապիտալի կարիք, ինչպես միշտ, հրատապ են զբաղվածության և քաղաքացիների եկամուտների հարցերը»,- ասել է նախարարը:

Միաժամանակ նա նշել է, որ տնտեսության պահպանմանն ու պաշտպանությանն ուղղված նախագահ Վլադիմիր Պուտինի կարգադրությունները դրական ազդեցություն են գործել:

Նախարարի խոսքով, հաջողվել է կանխել խուճապային միտումները և հաղթահարել որոշ ապրանքատեսակների դեֆիցիտը, սղաճի տեմպը նվազել և հասել է 6.4 տոկոսի, ազգային արժույթն էլ կայունացել է:

Ռուսաստանի տնտեսության ոլորտում բարդություններ են առաջացել փետրվարի 24-ին Ուկրաինայի վրա հարձակման կապակցությամբ արևմտյան երկրների սահմանած խիստ պատժամիջոցների հետևանքով:

XS
SM
MD
LG