Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Բաքվից հնչող տեղեկությունը, թե մայիսի 11-ի երեկոյան Հայաստանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։
Ընդգծելով, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է սահմանային իրադրության վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու գործելաոճը՝ Հայաստանի ռազմական գերատեսչությունը շեշտում է՝ նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։
«Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո», - ասված է պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։