Մատչելիության հղումներ

Ադրբեջանում դպրոցականների մասնակցությամբ զորահանդես է կազմակերպվել


Հարյուրավոր ադրբեջանցի դպրոցականներ՝ զինվորական համազգեստով, Ադրբեջանի զինված ուժերի զինանոցի տեխնիկայի մոդելների ուղեկցությամբ զորահանդեսի են մասնակցել, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Երեխաների մասնակցությամբ ռազմական բնույթի միջոցառումը, որը կազմակերպվել է Ադրբեջանի Եվլախ քաղաքում, ինչպես հաղորդվում է, նվիրված էր երկրի նախկին առաջնորդ, գործող նախագահի հոր՝ Հեյդար Ալիևի ծննդյան 99-ամյակին։

Զենքից և զինտեխնիկայից բացի, զորահանդեսին ներկայացվել են 44-օրյա պատերազմի ընթացքում Բաքվի վերահսկողության տակ անցած մի շարք բնակավայրերի, այդ թվում` Շուշիի ամրոցի մանրակերտը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG