Մատչելիության հղումներ

Տարվում են աշխատանքներ` Արցախում «ռուսական մշակութային տներ հիմնելու, ռուսերենի հանրաճանաչության բարձրացման ուղղությամբ»


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է Արցախի ռուսական համայնքի ներկայացուցիչներին և հայտարարել, որ «այսուհետ ևս իշխանություններն անելու են հնարավորը համայնքի ակտիվությանն աջակցելու համար»։

«Այդ համատեքստում ընդգծվել է, որ ռուսաց լեզվին պաշտոնական կարգավիճակ տալուց հետո տարվում են աշխատանքներ Հանրապետության տարածքում ռուսական մշակութային տներ հիմնելու, դրանք անհրաժեշտ գույքով ապահովելու, տարբեր մշակութային ծրագրեր իրականացնելու, ինչպես նաև ռուսաց լեզվի հանրաճանաչության մակարդակի բարձրացման և ուսումնասիրման ուղղությամբ», - ասվում է պաշտոնական հաղորդագրությունում։

Ռուսերենը Արցախում պաշտոնական լեզվի կարգավիճակ ստացավ 44-օրյա պատերազմից հետո։ Հայերենը շարունակելու է պահպանվել որպես Արցախի միակ պետական լեզու, իսկ ռուսերենին հայերենին զուգահեռ շնորհվում է միայն պաշտոնական լեզվի կարգավիճակ: Արցախում ռուսական համայնքի թիվը, տարբեր գնահատականներով, կազմում է 4 հազար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG