Մատչելիության հղումներ

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 4-ով, բուժվածներինը՝ 7-ով


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 4-ով՝ հասնելով 422 հազար 896-ի, մահվան դեպք չի գրանցվել, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:

Հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 7-ով և հասել 412 հազար 48-ի:

Իրականացվել է 1 հազար 403 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 3 միլիոն 68 հազար 217-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը 8 հազար 623 է:

COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 541 մարդ:

XS
SM
MD
LG