Մատչելիության հղումներ

Կանադայի վարչապետը չհայտարարված այցով երեկ Կիևում էր


Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Կիևում, 8-ը մայիսի, 2022թ․
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Կիևում, 8-ը մայիսի, 2022թ․

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն կիրակի օրը Կիև չնախատեսված այցից հետո հայտարարեց Ուկրաինա նոր սպառազինությունների և սարքավորումների մատակարարման մասին։

Թրյուդոն, ելույթ ունենալով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ կայացած մամուլի ասուլիսում, նաև ասել է, որ Կանադան նոր պատժամիջոցներ է սահմանում անհատների և ռուսական կազմակերպությունների դեմ՝ կապված Ուկրաինայում պատերազմի հետ։

Վարչապետը հայտնել է, որ Կանադան վերաբացում է իր դեսպանատունը Ուկրաինայի մայրաքաղաքում։

Կանադան նաև 25 միլիոն դոլար կհատկացնի ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրին՝ որպես պարենային անվտանգության պահպանման և հաջորդ տարի Կանադա ներկրվող ուկրաինական բոլոր ապրանքների առևտրային մաքսատուրքերը վերացնելու ջանքերի մի մաս։

XS
SM
MD
LG