Մատչելիության հղումներ

Երկու տասնյակ բերման ենթարկվածներ՝ Բաթումիում տեղի ունեցած ընդհարումից հետո


22 մարդ է բերման ենթարկվել անցած գիշեր Աջարիայի մայրաքաղաքում ցուցարարների և ոստիկանության միջև տեղի ունեցած բախման ընթացքում։ Իրադրությունը Բաթումիի կենտրոնական Գամսախուրդիայի պողոտայում սրվել է այն բանից հետո, երբ նախկին նախագահ Միխաիլ Սաակաշվիլիի կողմնակիցները փորձել են վրաններ տեղադրել և անժամկետ բողոքի գործողություն սկսել։

Ակցիայի գլխավոր պահանջը հոկտեմբերից անազատության մեջ գտնվող Սաակաշվիլիին պատշաճ բժշկական օգնություն ցուցաբերելն էր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG