Մատչելիության հղումներ

Հավանայում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 22-ի


«Կուբայի մայրաքաղաք Հավանայում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 22-ի», -հաղորդում է կղզու կառավարությունը։ Հավանայի կենտրոնում գտնվող «Սարատոգա» հյուրանոցում հուժկու պայթյունը որոտացել էր ուրբաթ առավոտյան՝ առիթ տալով արևմտյան որոշ լրատվամիջոցների խոսել ահաբեկչական հարձակման հավանականության մասին։

Դեպքի վայր ժամանած Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը, սակայն, հերքեց շրջանառվող այդ լուրերը։

«Սա ոչ ռումբի պայթյուն էր, ոչ էլ ահաբեկչություն, ինչպես միջազգային մամուլը արդեն հասցրել է հաղորդել իր նենգափոխված ռեպորտաժներում։ Սա ընդամենը խիստ ցավալի մի միջադեպ է, որը կարծես թե գազի արտահոսքի հետևանք է», - հայտարարում էր Կուբայի նախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG