Մատչելիության հղումներ

Ըստ ուկրաինական կողմի` ռուսական ԶՈւ-ն թիրախավորել է «Ազովստալ»-ից բնակիչների տարհանման մեքենան


Չնայած հրադադարի ռեժիմի շուրջ պայմանավորվածությանը, ռուս զինվորականները թիրախավորել են «Ազովստալ» գործարանի տարածքից խաղաղ բնակիչների տարհանման համար նախատեսված մեքենան, այս մասին հայտնում են ուկրաինական աղբյուրները։

Հաղորդումների համաձայն` հրթիռային հարձակման հետևանքով մեկ հոգի զոհվել է, վեցը` վիրավորվել։ Անկախ աղբյուրներին առայժմ չի հաջողվում հաստատել այս տեղեկությունները։

Մարիուպուլ քաղաքը, բացի «Ազովստալ» հսկայական գործարանից, գտնվում է ռուսական ուժերի վերահսկողության տակ։ Գործարանի տարածքում, ըստ հաղորդումների, հարյուրավոր զինվորականներ և խաղաղ բնակիչներ են պատսպարված։

XS
SM
MD
LG