Մատչելիության հղումներ

Կիևը հարցաքննության է կանչում ՌԴ ԱԽ 9 անդամների, այդ թվում՝ Մեդվեդևին, Շոյգուին


Դմիտրի Մեդվեդև, Վլադիմիր Պուտին, Սերգեյ Շոյգու
Դմիտրի Մեդվեդև, Վլադիմիր Պուտին, Սերգեյ Շոյգու

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի 9 անդամներին կասկածում է Ուկրաինայի տարածքային ամբողջականության և անձեռնմխելիության նկատմամբ ոտնձգության մեջ։ Նրանք հրավիրվել են հարցաքննության։

Ծանուցման փաստաթղթերը հրապարակվել են Ուկրաինայի գլխավոր դատախազության կայքում։ Հարցաքննվող անձանց ցանկում Վլադիմիր Պուտինի անունը չկա։ Փոխարենը Ուկրաինայի իրավապահները ցանկանում են հարցաքննել Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևին, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին, Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինին, Դաշնության խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոյին, ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևին, Ազգային գվարդիայի հրամանատար Վիկտոր Զոլոտովին, Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովին, Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինին և Կենտրոնական դաշնային օկրուգում նախագահի լիազոր ներկայացուցիչ Իգոր Շչեգոլևին։

ՌԴ Անվտանգության խորհուրդը գործում է 1992 թվականից, Խորհրդի անդամներին նշանակում է նախագահը։ Անվտանգության խորհուրդն ունի 12 մշտական անդամ, իսկ 17-ը աշխատում են ոչ մշտական հիմունքներով։

Համաձայն «Անվտանգության մասին» ռուսաստանյան օրենքի, այդ կառույցի հիմնական գործառույթը անվտանգության ոլորտում նախագահի որոշումները նախապատրաստելն է։

XS
SM
MD
LG