Մատչելիության հղումներ

Ալիևը մայիսի 14-ին կմեկնի Թուրքիա


Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Էրդողանն ու Իլհամ Ալիևը Ֆիզուլիի օդանավակայանի բացման արարողության ժամանակ, 26-ը հոկտեմբերի, 2022թ.

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 14-ին կմեկնի Թուրքիա՝ նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ մասնակցելու Ռիզե-Արտվին օդանավակայանի բացման արարողությանը։

Օդանավակայանը գտնվում է Թուրքիայի երկու նահանգների՝ Ռիզեի և Արտվինի խաչմերուկում։ Սա եզակի շինություն է, թուրքական աղբյուրների փոխանցմամբ՝ աշխարհում հինգերորդը, իսկ Թուրքիայի՝ երկրորդ օդանավակայանը, որ կառուցված է հենց ծովում։

Ալիևի Թուրքիա այցի օրակարգի այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG