Միջազգային հանրապետական ինստիտուտը (ՄՀԻ) շարունակելու է իր աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների կարողությունների զարգացմանը, հայտարարել է ինստիտուտի Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն Ստիվեն Նիքսը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ։
Ընդգծելով, որ Հայաստանի կառավարության առաջնահերություններից է ժողովրդավարության, օրենքի գերակայության ամրապնդումը, կոռուպցիայի դեմ շարունակական պայքարը՝ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը հետևողական քայլեր է ձեռնարկում պետական մարմինների գործունեության թափանցիկության և հաշվետվողականության բարձրացման, մարդու իրավունքների վրա հիմնված ներառական զարգացման համար։