Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը վարակվել է կորոնավիրուսով


ԱՄՆ-ի պետական քարտուղար Էնթոնի Բլինքեն, արխիվ
ԱՄՆ-ի պետական քարտուղար Էնթոնի Բլինքեն, արխիվ

Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը վարակվել է կորոնավիրուսով: Այդ մասին հայտնել է Պետական դեպարտամենտի մամլո խոսնակ Նեդ Փրայսը:

«Քարտուղար Բլինքենի կորոնավիրուսի ստուգման պատասխանը դրական է: Լավ լուրն այն է, որ նա ամբողջությամբ պատվաստված է, ստացել է նաև խթանիչ ներարկումը, նրա մոտ հիվանդության թեթև նշաններ են: Բլինքենը կարանտինի շրջանը տանը կմնա: Նա անհամբերությամբ սպասում է աշխատանքի վերադառնալու և ամբողջական գրաֆիկով պարտականությունները կատարելու օրվան», - ասել է Փրայսը:

Պետքարտուղարը պետք է հանդես գար մեծ ելույթով, որի թեման Չինաստանի նկատմամբ Միացյալ Նահանգների քաղաքականությունն է: Ելույթը հետաձգվել է:

Ավելի վաղ Բլինքենը հանդիպել է Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեին: Սպիտակ տան խոսնակ Ջեն Սաքիի փոխանցմամբ՝ Բլինքենի և նախագահ Ջո Բայդենի միջև անմիջական շփումներ վերջին օրերին չեն եղել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG