Մատչելիության հղումներ

Մահապատիժ Բելառուսում՝ միջազգային ահաբեկչության փորձի և պետական կամ հասարակական գործիչների սպանության համար


Բելառուսի խորհրդարանի շենքը Մինսկում, արխիվ
Բելառուսի խորհրդարանի շենքը Մինսկում, արխիվ

Բելառուսի խորհրդարանը հավանություն է տվել միջազգային ահաբեկչության փորձի և պետական կամ հասարակական գործիչների սպանության համար մահապատժի սահմանմանը։

Օրենքում փոփոխությունները են կատարվել ենթակառուցվածքների վրա ընդդիմության կողմնակիցների հարձակումների մասին բազմաթիվ հաղորդումների ֆոնին:

Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո բելառուսական BYPOL ընդդիմադիր նախաձեռնությունը քաղաքացիներին կոչ է արել «երկաթուղային պատերազմ» սկսել՝ բարդացնելու ռազմական գնացքների տեղաշարժը։ Ապրիլի վերջից ի վեր ավելի քան 60 քաղաքացի է բերման ենթարկվել երկաթուղին արգելափակելու կասկածանքով։ Առնվազն մեկ դեպքով ահաբեկչության գործ է հարուցվել։

Բելառուսը միակ երկիրն՝ Եվրոպայում, որտեղ մահապատիժ է կիրառվում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG