Մատչելիության հղումներ

Հայաստանի պաշտպանության նախարարը մեկնել է Վրաստան


ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան, արխիվ
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան, արխիվ

Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի հրավերով այսօր Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Վրաստան: Այս մասին հաղորդում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը՝ մանրամասներ չփոխանցելով։

Նախօրեին աշխատանքային այցով Վրաստան է մեկնել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Անցած շաբաթ էլ Հայաստան է այցելել Վրաստանի արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլին։

XS
SM
MD
LG