Մատչելիության հղումներ

Արբանյակային լուսանկարում ռուսական ուղղաթիռների կուտակումներ են Ուկրաինայի սահմաններից ոչ հեռու


Խարկով քաղաքը, արխիվ
Խարկով քաղաքը, արխիվ

«Planet Labs PBC»-ի կողմից արված արբանյակային լուսանկարները ցույց են տալիս ռուսական ուղղաթիռների կուտակումներ Ուկրաինայի սահմաններից ոչ հեռու ընկած Ռուսաստանի օդանավակայանում։

Խարկովից հյուսիս-արևելք` մոտավորապես 175 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ստարի Օսկոլի քաղաքացիական օդանավակայանում, մոտավորապես 50 ուղղաթիռներ են տեղակայված թռիչքուղու վրա ու հարակից տարածքում։ Նկատելի է նաև օժանդակ զինտեխնիկա։

Ռուսաստանը ուկրաինական պատերազմում հաճախ է ուղղաթիռներ օգտագործում, որոնք ցածր բարձրության թռիչքների դեպքում աննկատ են մնում ռադարների համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG