Մատչելիության հղումներ

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերությունների հեռանկարները


Այսօր կայացել է Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցը, հաղորդում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։

«Իլհամ Ալիևը և Ռեջեպ Թայիփ Էրդողանը շնորհավորել են միմյանց Ռամադանի տոնի առթիվ։ Բացի այդ, պետությունների ղեկավարները համոզմունք են հայտնել, որ Ադրբեջանի և Թուրքիայի բարեկամական և եղբայրական հարաբերությունները հետագաում ևս հաջողությամբ կզարգանան, քննարկել են հարաբերությունների հեռանկարները», - ասված է հաղորդագրության մեջ։

Համաձայն այդ հաղորդման` Իլհամ Ալիևն իր թուրք պաշտոնակցին հրավիրել է Ադրբեջան, Էրդողանը հրավերը ընդունել է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG