Մատչելիության հղումներ

Ըստ Բրյանսկի նահանգապետի, ռուսները հրետակոծել են սեփական տարածքը


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Ռուսաստանի Բրյանսկի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը Տելեգրամի իր էջում այսօր գրել է, որ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը ուկրաինական օդանավերի ներթափանցումը կանխելու համար գործի են դրվել, բայց արձակված ականներից երկուսը ընկել են Բրյանսկի նահանգի Ստարոդուբսկի շրջանի Ժեչա ավանի վրա։

Բրյանսկի նահանգապետը հայտնում է, որ զոհեր չկան։ Ականներից մեկի պայթյունի ալիքը վնասել է նավթային տերմինալի տեխնոլոգիական շենքի երեսապատված շերտը, երկրորդ արկը վնասել է հարակից տարածքը, հավաստիացնում է Ալեքսանդր Բոգոմազը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG