Մատչելիության հղումներ

Հաջորդ շաբաթ Եվրամիությունը կհաստատի Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը


Ֆրանսիայի արտաքին գերատեչության պաշտոնական ներկայացուցիչ Անն-Կլեր Լեժանդր, արխիվ

Ֆրանսիան սպասում է Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության սահմանած պատժամիջոցների վերցերորդ փաթեթի հաստատմանը: Այդ մասին ասել է Ֆրանսիայի արտաքին գերատեչության պաշտոնական ներկայացուցիչ Անն-Կլեր Լեժանդրը:

«Ռուսաստանի վրա ճնշումը կշարունակվի ոչ միայն Ուկրաինային նոր զինատեսակներ տրամադրելու, այլև նոր սանկցիաներ ընդունելու եղանակով: Մենք կշարունակենք ճնշում բանեցնել»,- ասել է Լեժանդրը:

Նրա փոխանցմամբ, պատժամիջոցների վեցերորդ փաթեթը կընդունվի հաջորդ շաբաթվա ընթացքում և դրանում կընդգրկվի նաև Ռուսաստանի նավթարդյունաբերությունը:

XS
SM
MD
LG