Մատչելիության հղումներ

Պուտինը Ղազախաստանի նախագահի հետ քննարկել է «ՀԱՊԿ-ի շրջանակներում փոխգործակցության հարցեր»


Վլադիմիր Պուտին-Կասիմ-Ժոմարտ Տոկաև հանդիպում Մոսկվայում, 21-ը օգոստոսի, 2021թ․
Վլադիմիր Պուտին-Կասիմ-Ժոմարտ Տոկաև հանդիպում Մոսկվայում, 21-ը օգոստոսի, 2021թ․

Ռուսաստանի և Ղազախստանի նախագահներն այսօր հեռախոսազրույց են ունեցել , որի ընթացքում քննարկել են երկկողմ օրակարգի արդիական թեմաները, առևտրատնտեսական համագործակցության հեռանկարները, ինչպես նաև «ՀԱՊԿ-ի շրջանակներում փոխգործակցության հարցեր»։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամլո ծառայությունը։

Այլ մանրամասներ աղբյուրը չի հաղորդում։

Հունվարին Ղազախստանում տեղի ունեցած հակակառավարական ցույցերի ֆոնին նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի խնդրանքով՝ ՀԱՊԿ պետությունները, այդ թվում՝ Հայաստանը, խաղաղապահների ստորաբաժանումներ էին ուղարկել Ղազախստան։

XS
SM
MD
LG